• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 22:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:26, 13 Նոյեմբեր 2017

Հայտնի են Թուրքիայի խորհրդարանի նախագահի թեկնածուների անունները

Հայտնի են Թուրքիայի խորհրդարանի նախագահի թեկնածուների անունները

Թուրքիայի խորհրդարանի բոլոր կուսակցություններն արդեն հրապարակել են խորհրդարանի նախագահի ընտրություններում իրենց թեկնածուների անունները:

Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝  նոյեմբերի 17-ից 21-ը տեղի ունենալիք խորհրդարանի նախագահի ընտրություններում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) առաջադրել է Իզմիրից ընտրված պատգամավոր Զեքերիա Թեմիզելի թեկնածությունը:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) առաջարկել է Հաքքարիից ընտրված պատգամավոր, ներկայում կալանավորված Սելմա Ըրմաքի թեկնածությունը:

«Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) թեկնածուն կուսակցության փոխնախագահ, Ստամբուլի պատգամավոր Ջելալ Ադանն է:

Ամենավեջինը իր թեկնածուի անունը բացահայտել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ): ԱԶԿ-ի թեկնածուն մեջլիսի ներկայիս նախագահ  Իսմայիլ Քահրամանն է, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 22-ին: 

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահի ընտրությունն անցկացվում է 4 փուլով:

1-ին փուլում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է ձայների 2/3-ը ստացած թեկնածուն (367 քվե):

2-րդ փուլում կրկին ընտրությունը կատարվում է նույն սկզբունքով:

3-րդ փուլում խորհրդարանի նախագահ է ընտրվում ձայների պարզ մեծամասնությունը ստացած (50%+1) թեկնածուն:

4-րդ փուլում ընտրությունը կատարվում է 3-րդ փուլում ամենաշատ ձայները ստացած 2 թեկանածուների միջև: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}