Տարածաշրջան12:23, 13 Նոյեմբեր 2017
Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարության համար հարյուր հազարավոր ծառեր կհատվեն

Ստամբուլի նահանգում երրորդ օդանավակայանի կառուցման համար Թուրքիայի ղեկավարության թույլտվությամբ Ըշըքլար գյուղի տարածքում կհատվի 107.822 ծառ (99.26 հեկտար տարածք):
Այդ մասին հայտնում է «Diken.com.tr» պարբերականը:
Միջանկյալ նշենք, որ ավելի վաղ օդանավակայանի կառուցման համար արդեն վերացվել էր 24 հեկտար կանաչապատ տարածք:
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը հավանություն է տվել օդանավակայանի շինարարությամբ զբաղվող ընկերության պահանջին՝ տրամադրել ևս 99 հեկտար տարածք:
Հիշեցնենք, որ այժմ Ստամբուլում գործում են երկու միջազգային օդանավակայաններ: Դրանցից մեկը կրում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը: Երկրորդ օդանավակայանը անվանակոչվել է Աթաթուրքի որդեգիր զավակ Սաբիհա Գյոքչենի անունով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |