Տարածաշրջան11:59, 14 Նոյեմբեր 2017
Թուրքիան դեմ է, որ քրդերը մասնակցեն Սիրիայի հարցով կոնգրեսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ռուսաստան մեկնած երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ռուսաստանում տեղի ունենալիք «Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության» կոնգրեսի մասին:
Միջանկյալ նշենք, որ Ռուսաստանը այդ կոնգրեսին ցանկանում էր հրավիրել Սիրիայի քրդերին, որոնց հարաբերությունները Թուրքիայի հետ լարված են: Պաշտոնական Անկարան դեմ է արտահայտվել դրան:
«Ռաքքայի օպերացիան ցույց տվեց, որ YPG (Սիրիայի քրդական ուժեր) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև ոչ մի տարբերություն չկա: Նրանք իրենց ձեռքերում պահում էին Օջալանի լուսանկարով պաստառներ: Սիրիայի իրական ընդդիմության մեջ չպետք է ներառվեն ահաբեկչական կազմակերպությունները: PKK-ն և PYD-ն բոլոր քրդերին չեն ներկայացնում: Դրանք միայն փոքրամասնություն են՝ իրենց գաղափարախոսությամբ: Կան այլ քրդական խմբեր և մենք դրանք ներկայացրեցինք Ռուսաստանին », - եզրափակել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Կոնգրեսն անցկացվելու է Սոչիում նոյեմբերի 18-ին, սակայն անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ կոնգրեսի անցկացման օրը հնարավոր է փոխվի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում են ահաբեկչական կազմակերպություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |