Տարածաշրջան05:46, 16 Նոյեմբեր 2017
Քուրդ զինյալները Հյուսիսային Իրաքում թուրք զինվոր են սպանել

Նոյեմբերի 15-ին Հյուսիսային Իրաքի Գարա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակվել են թուրք զինվորների վրա: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր ևս 2-ը վիրավորվել են:
Միջանկյալ նշենք, որ այն բանից հետո, երբ Քուրդիստանը կորցրեց նավթային պաշարներով հարուստ Քիրքուք քաղաքը, Թուրքիայի հատուկջոկատայինները սկսեցին պարբերաբար ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ: Մինչ այդ Թուրքիայի բանակը միայն օդային գործողություններ էր իրականացնում Հյուսիսային Իրաքում:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |