Քաղաքական08:54, 17 Նոյեմբեր 2017
Էրդողանի կուսակցությունը 2019-ի ընտրություններին կարող է ազգայնականների հետ դաշինքով մասնակցել

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական է արձագանքել «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի՝ 2019-ի ընտրություններին դաշինքով մասնակցելու կոչին:
Անկարայում լրագրողների հետ հանդիպմանը Էրդողանն հնարավոր է համարել ԱՇԿ-ի հետ դաշինքը՝ ավելացնելով, որ ինքը կիսում է Բահչելիի հայացքները «հայրենասիրության և թուրքական արժեքների» վերաբերյալ շատ հարցերում:
Ըստ թուրքական «Gazeteduvar.com» լրատվական կայքի՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Հանուն մեր հայրենիքի և ժողովրդի շահերի՝ ԱՇԿ-ի հետ ամեն տեսակի համագործակցության պատրաստ ենք: Այս հարցում հաստատակամ ենք»,- ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |