Քաղաքական06:55, 27 Նոյեմբեր 2017
Էրդողանը Թրամփից նորից պահանջել է արտահանձնել Գյուլենին

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Ըստ թուրքական «Hürriyet» թերթի կայքի՝ հեռախոսազրույցը կայացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կենտրոնական և գործադիր խորհրդի (MKYK) նիստից առաջ:
Նիստին, որը նախագահել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մասնակցել է նաև Էրդողանը: Թուրքիայի նախագահը նիստի մասնակիցնե կրկին պահանջել է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձնումը: Վերջինս Թուրքիայի իշխանությունների մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Ի պատասխան Թրամփն ասել է, որ ամերիկյան իշխանությունները Գյուլենի հարցը նորից ուսումնասիրում են:
Էրդողանը ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային մի շարք խնդիրներ, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող առանցքային այլ հարցեր:
Աղբյուրը շեշտում է, որ Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի պատճառով MKYK-ի նիստը 2 ժամ ուշացումով է մեկնարկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |