• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:08, 27 Նոյեմբեր 2017

Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է ետ վերցնել Սիրիայի քրդերին տրամադրած զենքերը

Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է ետ վերցնել Սիրիայի քրդերին տրամադրած զենքերը

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ այն զենքերը, որոնք ԱՄՆ-ն տրամադրել է Սիրիայի քրդերին, պետք է անպայման ետ վերցվեն:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն: ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում զենքեր էր տրամադրել:

Ըստ թուրքական  «Milligazete» թերթի կայքի՝ նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ այդ հարցը նույնպես քննարկվել է: Բոզդաղի հավաստիացմամբ՝ Թրամփը Էրդողանին խոստացել է Սիրիայի քրդերին այլևս չզինել:

Բացի Սիրիայի քրդերից Բոզդաղը նաև անդրադարձել է ԱՄՆ-ում ձերբակալված իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարրաբի հարցին:

Ամերիկյան դատախազությունը Զարաբբին մեղադրում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների խախտման, բանկային զեղծարարության և փողերի լվացման մեջ:

Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ ամերիկյան կողմը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որոնց միջոցով պետք է ապացուցվեր Զարաբի մեղքը:

«ԱՄՆ-ում դատական որոշումներ կայացնողներին հարցնում եմ. ունե՞ք արդյոք Ռըզա Զուրաբբի մեղքն ապացուցող գեթ մեկ փաստարկ: Եթե կան ապացույցներ, ապա որտեղի՞ց»,-ասել է Բոզդաղը:

Հիշեցնենք, որ Զարրաբի դեմ հիմնական ապացույցը նրա նամակն է Իրանի կենտրոնական բանկի նախագահին: Դրանում թուրք գործարարը նշել էր, որ իր ընտանիքը  պատրաստ է «տնտեսական ջիհադին»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}