Քաղաքական09:02, 28 Նոյեմբեր 2017
Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքները ավարտական փուլում են

Եվրամիության միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, որ Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված աշխատանքները թևակոխել են ավարտական փուլ:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ այս մասին Ավրամուպուլոսը խոսել է Ստամբուլի Բողազիչի համալսարանում տեղի ունեցած «Միջազգային համագործակցության պլատֆորմի» համաժողովին ունեցած ելույթի ժամանակ:
ԵՄ պաշտոնյան մասնավորապես ասել է. «Թուրքիայի հետ աշխատում ենք ընդհանուր թիրախի վրա և մտադիր ենք մոտ ապագայում հայտարարել կենսաչափական անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի Եվրոպա ուղևորության հնարավորության մասին: Արդեն ավարտական փուլում ենք: Թուրքիայի հետ սերտ աշխատում ու համագործակցում ենք և աշխատում ենք բոլոր պահանջները իրականացնելու ուղղությամբ»:
Ավրամոպուլոսը ավելացրել է նաև, որ վիզային ռեժիմի չեղարկումը մարդկանց համար շփումների ավելի մեծ հնարավորություններ կստեղծի և ավելի կխթանի Թուրքիա-ԵՄ համագործակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |