Տարածաշրջան05:09, 28 Նոյեմբեր 2017
Թուրքիայի օդուժը նորից հրթիռակոծել է PKK-ի հենակետերը

Նոյեմբերի 28-ին Թուրքիայի օդային ուժերը հյուսիսային Իրաքի Ագոս շրջանում հրթիռակոծել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին, նշում է, որ օպերացիայի արդյուքնում ոչնչացվել է 41 թիրախ։ Մասնավորապես ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող զինապահեստներ, թաքստոցներ, թունելներ։
Աղբյուրն ընդգծում է, որ օդային օպերացիային նաև մասնակցել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Քրդական կողմի կենդանի ուժի կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |