Տարածաշրջան07:56, 29 Նոյեմբեր 2017
Թուրքիան ԵՄ-ին սպառնացել է սառեցնել փախստակակնների մասին պայմանագիրը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է շրջանառվող այն պնդումները, ըստ որոնց՝ Ժնևում Սիրիայի հարցով տեղի ունենալիք բանակցություններին մասնակցելու են նաև Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG)–ը: Թուրքիան վերջինիս համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ Թուրքիայի վարչապետը նշել է, որ եթե Սիրիայի քրդական ուժերը մասնակցեն Ժնևում տեղի ունենալիք բանակցություններին, ապա թուրքական կողմը կսառեցնի Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև փախստականների մասին պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև առաջացած լարվածության պատճառով Անկարան նախկինում էլ մի քանի անգամ սպառնացել է սառեցնել կամ չեղարկել փախստականների մասին պայմանագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |