Տարածաշրջան10:13, 30 Նոյեմբեր 2017
Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարների ժողովին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իլհամ Ալիևի հետ:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրերը, ինչպես նաև խոսել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից:
«Նախագահ Ալիևի շնորհիվ մի կողմից զարգանում են թուրք-ադրբեջանական հարաբերությունները բոլոր հարթակներում, մյուս կողմից Թուրքիան և Ադրբեջանը մեծ դեր են խաղում տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման գործում: Ադրբեջանի հետ բեռնափոխադրման, էներգետիկ և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում հույս ունեմ, որ կարևոր նախագծեր կիրականացնենք: Առաջիկայում ունենք TANAP-ի նման նախագիծ, որն իրականացնելու ենք»,-ասել է Չավուշօղլուն:
Վերջինս նաև կարևորել է հոկտեմբերի 30-ին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երաթուղու դերը տարածաշրջանում:
Աղբյուրը հաղորդում է, որ Չավուշօղլուն հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |