• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:25, 04 Դեկտեմբեր 2017

Թալալ Սիլոն մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցության մասին

Թալալ Սիլոն մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցության մասին

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կազմակերպության  նախկին խոսնակ ազգությամբ թուրքմեն Թալալ Սիլոն, որը նոյեմբերի 13-ին հանձնվել էր Թուրքիային, որոշ մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի և Սիրիայի քրդական ուժերի համագործակցության մասին։ Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Սիլոն պնդել է, թե ամերիկացիները  Սիրիայի քրդական YPG-ին զինում էին  SDF-ի միջոցով։

Նրա խոսքերով՝ ամերիկացիները Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Դիրբիսիե շրջանում հիմնել են ռազմաբազա, որտեղից էլ SDF և մնացած քրդական ուժերը զենք են ստանում։ Ռազմաբազայում հիմնականում տեղակայված են ռազմական ուղղաթիռներ։ Որոշ ժամանակ անց ամերիկացիները Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող մեկ այլ ՝Չելեբիյե շրջանում հիմնել էին ևս մի ռազմաբազա, որտեղից նույնպես զենք էր մատակարարվում։

«Երբ ԱՄՆ-ի նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը, քրդերի և ամերիկացիների միջև համագործակցությունը ավելի խորացավ»,- նշել է Սիլոն։ Թեև ԱՄՆ-ն պաշտոնապես նշում է, որ այդ զենքերը տրամադրվում են SDF—ին, այնուամենայնիվ դրանք փոխանցվում են նաև  YPG-ին։

Սիլոն նաև խոստովանել է, որ ամերիկացիները քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բացել էին հատուկ կենտրոններ, որտեղ բժշկական օգնություն էր տրամադրվում քրդերին։ Մասնավորապես այդտեղ էին այցելում տարբեր բժիշկներ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից և վիրահատում վիրավոր քուրդ զինյալներին։

Սիլոն նշել է, որ այս պահին Սիրիայի տարածքներում կա 2 հազար ամերիկացի զինվոր:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}