Քաղաքական12:00, 06 Դեկտեմբեր 2017
Գերմանացի պատգամավոր. «Թուրքիան քիչ-քիչ հեռանում է Եվրոպայից»

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) գերմանացի կին պատգամավոր Միկելլե Մունտեֆերինգը խոսել է Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին: Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվամիջոցի՝ պատգամավորը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան գնալով հեռանում է Եվրոպայից:
Պատգամավորն այդ մասին հայտարարել է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիան Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև» խորագրով համաժողովի ժամանակ:
Մունտեֆերինգի խոսքերով՝ շատ կարևոր է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցի այն ուժերին, որոնք չեն ցանկանում այրվի Թուրքիայի և Եվրոպայի միջև կամուրջը»:
«Երբ ասում ենք դիվանագիտություն և երկխոսություն, դա միայն իշխող կուսակցությանը չի վերաբերում, այն պետք է ընդգրկի նաև ընդդիմությանը և հասարակական կազմակերպություններին»,-ասել է պատգամավորը:
Վերջինս նաև նշել է, որ Էրդողանի գործողությունները բացասական ազդեցություն են ունենում Եվրոպայում ապրող թուրքերի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |