Տարածաշրջան06:22, 12 Դեկտեմբեր 2017
Սիրիայից ռուսական զորքերի դուրս գալուց հետո Թուրքիան Աֆրինում գործողություն կարող է սկսել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումից հետո, թուրքական լրատվամիջոցները փորձում են կանխատեսել, թե դրանով Թուրքիայի համար ինչ հնարավորություններ կստեղծվեն Սիրիայում:
Մասնավորապես, թուրքական «61saat» լրատվական կայքը գրում, որ նման իրավիճակում ավելի հավանական է դառնում Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգում ռազմական գործողություններ իրականացնելը:
Աղբյուրը տվյալներ է ներկայացնում նաև Սիրիայում ռուսական զորքերի թվաքանակի վերաբերյալ: Ըստ դրա՝ մինչ Պուտինի հրամանը, Սիրիայում ծառայություն էին իրականացնում մոտ 7 հազար ռուս զինվոր: Իսկ բուն Աֆրինում այժմ կա 300 ռուս զինվոր, սակայն մինչև 2015թ. ռուս զինվորների թիվը այդտեղ կազմում էր 800:
Աղբյուրը ընդգծում է, որ այնուամենայնիվ Ռուսաստանը թողնում է իր «S-400» ՀՕՊ համակարգերը Սիրիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |