Տարածաշրջան10:43, 12 Դեկտեմբեր 2017
Թուրքիայի իշխող և ընդդիմադիր կուսակցության պատգամավորները խորհրդարանում վիճել են
Թուրքիայի խորհրդարանում երկրի բյուջեի վերաբերյալ քննարկումների ժամանակ վեճ է առաջացել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունների պատգամավորների միջև:
Ըստ թուրքական «Alevinet.com» կայքի՝ նախ ելույթով հանդես են եկել ԱԶԿ-ի փոխնախագահ Մեհմեթ Մուշը և Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Վերջիններիս ելույթը դուր չի եկել ընդդիմադիր քեմալական կուսակցության պատգամավորներին:
Մուշը և Սոյլուն դժգոհել են, որ Թուրքիայի Աթաշեհիր քաղաքի քաղաքապետ, ԺՀԿ-ական Բաթթալ Իլգեզդիի պաշտոնը երկարացվել և պահանջել են, որ նա հեռանա պաշտոնից: Իրավիճակը ավելի է լարվել, երբ ԺՀԿ-ի պատգամավոր Հայդար Աքարը Սոյլուին անվանել է երախտամոռ: Ի պատասխան դրան, Թուրքիայի ներքին գործերի նախարարը ասել է. «Երախտամոռը Ձեր կուսակցության նախագահն է»:
Դրանից հետո խորհրդարանում լարված մթոնոլորտի պատճառով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը ստիպված է եղել ընդհատել խորհրդարանի նիստը:
Ավելի վաղ ԺՀԿ-նախագահ Քեմալ Քըլըչդարողլուն Թուրքիայի ներքին գործերի նախարարի դեմ դատական հայց էր ներակայացրել այն հիմնավորմամբ, որ վերջինս իրեն վիրավորել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |