Տարածաշրջան09:16, 12 Դեկտեմբեր 2017
Չավուշօղլուն` Աֆրին ներխուժելու մասին. «Մեր ուզած ժամանակ կմտնենք»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» հեռուստաալիքի եթերով նշել է, թե որ դեպքում Թուրքիայի զինված ուժերը կարող են նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում:
Ըստ թուրքական «NTV» լրատվական կայքի ՝ Չավուշօղլուն, Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգ ներխուժելու վերաբերյալ մասնավորապես ասել է.
«Այդ տարածք ներխուժման համար մեզ համար կարևոր ցուցիչ է հանդիսանում, թե արդյոք վտանգ կա, թե` ոչ: Այդ տարածքից մեզ անհանգստացնում են, մենք մեր ուզած ժամանակ կներխուժենք, ընդ որում դա կլինի հանկարծակի»:
Չավուշօղլուն նշել է, որ այս պահին Սիրիայի կառավարական ռեժիմը սպառնում Թուրքիային, վտանգ են ներկայացնում Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում:
Թուրք պաշտոնյայի խոսքերով, այնուամենայնիվ իրենք չեն փոխում իրենց դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ և կարծում են , որ վերջինիս չի հաջողվի Սիրիան միավորել:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |