• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան05:41, 13 Դեկտեմբեր 2017

Թուրքիայում ԻՊ-ի կողմից առևանգած եզդի երեխաներ են գտնվել

Թուրքիայում ԻՊ-ի կողմից առևանգած եզդի երեխաներ են գտնվել

2014 թվականին Իրաքի Շանգալ (Սինջար) շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված եզդի երեխաներից 6-ին գտել են Թուրքիայում:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ «ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրեն Հուսեյն ալ-Քաիդին հայտնել է, որ գտնված 6 երեխաներին հանձնել են իրենց ընտանիքներին:

Եզդի երեխաները պատմել են, որ իրենց նախ տարել են Սիրիա, ապա զարտուղի ճանապարհներով անցկացրել Թուրքիա:

«ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրենը հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն Թուրքիայում պահվող այլ եզդի երեխաների մասին և աշխատում են նրանց հայտնաբերելու ու ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ:

«ԻՊ-ը ոչնչացվում է, բայց դեռ շարունակում է իր ձեռքում պահել մոտ 3000 եզդիներ: Եզդիներին իրենց հետ տեղից տեղ են տեղափոխում»,- ասել է ալ-Հուսեյնը:

Աղբյուրը նշում է, որ 2014 թվականին Իրաքի եզդիաբնակ Շանգալ շրջանը գրավելուց հետո ԻՊ-ն առևանգել էր ավելի քան 6000 եզդի, որոնցից 3200-ը փրկվել է, իսկ 3000-ը դեռ ահաբեկիչների ձեռքում է:

Հիշեցնենք, որ թուրքական մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից  Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկաներ» հիմնվելու մասին:

Սիրիայի հետ սահմանակից քաղաքներում և մայրաքաղաքում հիմնած գաղտնի «շուկաներում» կազմակերպությունը վաճառել է եզդի կանանց և երեխաների:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}