Տարածաշրջան06:29, 13 Դեկտեմբեր 2017
Հանդիպել են Թուրքիայի և Պաղեստինի նախագահները

Ստամբուլում դեկտեմբերի 13-ին կայանալիք «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պաղեստինի նախագահ Մահմութ Աբբասը մեկնել է Թուրքիա:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` գագաթնաժողովից առաջ Պաղեստինի նախագահը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դռնփակ պայմաններում 1 ժամ տևած հանդիպման մասին թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում: Միայն նշվում է, որ օրակարգային հարցը եղել է Երուսաղեմում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |