Քաղաքական12:27, 13 Դեկտեմբեր 2017
«Քուրդիստան» բառի համար Օսման Բայդեմիրը բաց կթողնի Թուրքիայի խորհրդարանի 2 նիստ

Թուրքիայում հրապարակվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Օսման Բայդեմիրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը՝ Թուրքիայի խորհրդարանում «Քուրդիստան» բառը հնչեցնելու համար:
Թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ՝ իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությյունների պատգամավորների քվեարկությամբ Բայդեմիրը ստիպված կլինի բաց թողնել խորհրդարանի 2 նիստ: Բացի այդ, կսահմանափակվեն նրա ճանապարհորդական ծախսերի համար նախատեսված գումարները:
Հիշեցնենք, որ AKP-ի և MHP-ի համատեղ ջանքերով Թուրքիայում մշակվել էր օրինագիծ, որով պատիժ էր սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր Թուրքիայի խորհրդարանում կարտաբերեն «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» բառերը:
Բայդեմիրը Թուրքիայում ապրող այն անձանց թվին է պատկանում, ովքեր ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |