Տարածաշրջան13:30, 18 Դեկտեմբեր 2017
Թուրքիան պատրաստվում է հեռակառավարվող հրաձգային մեքենաներ արտադրել

Թուրքիան սեփական անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունից հետո այժմ էլ պատրաստվում է առանց վարորդի՝ հեռակառավարվող ցամաքային մեքենաների արտադրությանը:
Ըստ թուրքական «Gunes.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարությունը դեռ 2016-ին նմանատիպ մեքենաների նախագծման մրցույթ էր հայտարարել: Մրցույթի մասնակիցների առջև հետևյալ հիմնական պայմաններն էր դրվել՝ ներկայացնել առանց վարորդի ցամաքային ռազմական մեքենա, որը պետք է օժտված լինի հրաձգային, կապի, հեռակառավարման համակարգերով և կարողանա հեռակա ուղղորդմամբ կամ ինքնուրույն շարժվել դեպի թիրախը:
Նշվում է, որ ստացված ավելի քան 500 նախագծերից հավանության արժանացած առաջին 3-ը ներկայացվել են որպես հաղթողներ, որոնցից առաջին տեղը գրաված «Efe Modüler Otonom Araç» նախագիծն արժանացել է 10000 լիրա խրախուսման:
Ըստ աղբյուրի՝ թուրքական զինված ուժերը նպատակ ունեն ապագայում արտադրվելիք մեքենաները օգտագործել հիմնականում դաշտային պայմաններում ահաբեկիչների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |