Տարածաշրջան10:01, 25 Դեկտեմբեր 2017
Քուրդ զինյալները 2 թուրք զինվոր են սպանել

Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում երկրի զինված ուժերը (ԶՈՒ) գործողություն են իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ բախման հետևանքով 2 թուրք զինվոր է սպանվել: 1 զինվոր էլ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրը Աբդուլլահ Օջալանի է: Նա այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |