Տարածաշրջան06:09, 26 Դեկտեմբեր 2017
Նոր ձերբակալությունների ալիք Թուրքիայի բանակում

Թուրքիայի զինված ուժերում շարունակվում է գյուլենականների որսը: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ Թուրքիայի Քյորֆեզի հանրապետական գլխավոր դատախազության ցուցումով զինծառայության մեջ գտնվող 32 ենթասպայի բերման ենթարկելու որոշում է կայացվել:
Աղբյուրը նշում է, որ բերման ենթարկվածներից 23-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Նրանց առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանք:
Հիշեցնենք, որ Թուրքիայում գյուլենական համայնքը համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ Վերջինիս առաջնորդ ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվվում է 2016թ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Թուրքիայի ղեկավարությունը պահանջում է արտահանձնել Գյուլենին, սակայն մինչև հիմա Թուրքիան ԱՄՆ-ից դրական պատասխան չի ստացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |