Տարածաշրջան08:19, 29 Դեկտեմբեր 2017
Սոցհարցում Թուրքիայում. հայտնի են դարձել երկրի ամենավստահելի մարդկանց անունները

Թուրքիայի Գեզիջի հետազոտական կենտրոնը դեկտեմբերի 1-10 ընկած ժամանակահատվածում սոցհարցում է անցկացրել: Արդյունքների ամփոփումից պարզվել են երկրի ամենավստահելի մարդկանց անունները:
Ինչպես հաղորդում է թուրքական «Mynet» լրատվամիջոցը, սոցհարցումն անցկացվել է Թուրքիայի 12 նահանգում: Հարցմանը մասնակցել է 2248 քաղաքացի:
Նրանց կարծիքով Թուրքիայի ամենավստահելի մարդիկ են.
1.Ուղուր Դյունդար (թուրքական «Sozcu» թերթի հոդվածագիր )
2. Հանդե Ֆըրաթ (հեռուստահաղորդավար)
3. Իլքեր Բաշբուղ (Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ)
4.Ջեմ Յըլմազ (դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ)
5.Իսմայիլ Քյուչյուքքայա (լրագրող)
6. Ահմեթ Հաքան (հայտնի հաղորդավար, սյունակագիր)
7. Իլբեր Օրթայլ (պատմաբան)
8.Նիհաթ Հաթիփօղլու (աստվածաբան)
9.Ջանան Քարաթայ (հայտնի կին սրտաբան)
10.Ալի Քոչ (թուրքական «Koç» հոլդինգի սեփականատերներից)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |