Քաղաքական10:20, 08 Հունվար 2018
«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը Թուրքիայի նախագահական ընտրություններում կսատարի Էրդողանին

«Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ 2019թ. Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին սատարելու է երկրի ներկայիս նախագահին և իրենց կողմից այլ թեկնածու չի առաջադրվելու:
Ըստ թուրքական «Haber365» լրատվակայքի՝ Բահչելին նշել է, որ 2019թ. ընտրություններին ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը:
ԱՇԿ-ի առաջնորդի խոսքով՝ իրենք հավաստիացած էին, որ Թուրքիայում սահամանադրական փոփոխությունների նպատակով իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ համագործակցությունը Թուրքիային մեծ օգուտ կբերեր: Եվ այժմ իրենք նույնպես հավատում են, որ եթե ԱՇԿ-ն և ԱԶԿ-ն 2019թ. նախագահական ընտրություններին 1 թեկնածուով ներկայանան, ապա դա նույնպես Թուրքիային օգուտ կբերի:
Իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Բահչելին ասել է, որ դեռևս որոշված չէ իրենք առանձին են մասնակցելու այդ ընտրություններին, թե` ԱԶԿ-ի հետ դաշինք կազմած:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |