• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:35, 08 Հունվար 2018

Թուրքիայի տնտեսությունը զարգացող երկրների շարքում ամենախոցելին է

Թուրքիայի տնտեսությունը զարգացող երկրների շարքում ամենախոցելին է

Միջազգային ֆինանսական ինստիտուտը (Institute of International Finance) կազմել է զարգացող երկրների խոցելի ոլորտների համեմատության քարտեզը։ Թուրքական «Gerçek Gündem» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այդ քարտեզում Թուրքիան առանձնացվել է որպես տնտեսապես ամենախոցելի երկրներից մեկը:

Տնտեսության վերաբերյալ արդյունքները ստացվել են ըստ 20 չափանիշների։ Թուրքիայի դեպքում հատկապես կրիտիկական ցուցանիշներ են գրանցվել արտաքին ֆինանսավորումից կախվածություն, ընթացիկ հաշվի պակասորդ, զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների և համախառն ներքին արդյունքի հարաբերակցություն, արտարժույթային պահուստների և կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների հարաբերակցություն ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, այս երկրում խոցելի են ութ տնտեսական չափանիշներ։

IIF –ի կազմած քարտեզում  զարգացող երկրների ամենախոցելի ոլորտները նշվել են տագնապի ազդանշան համարվող մուգ կարմիր գույնով, իսկ ամենաապահով ոլորտները՝ բաց կանաչով։ Թուրքիայից բացի ծայրահեղ խոցելի տնտեսություն ունեցող երկրների շարքում են հայտնվել նաև Ուկրաինան և Արգենտինան, որոնք քարտեզում ունեն համապատասխանաբար 8 և 7 մուգ կարմիր շրջան։ Այս առումով ամենաապահով երկրներն են Հարավային Կորեան և Լեհաստանը, որտեղ վերոնշյալ 20 տնտեսական չափանիշներից խոցելի է համարվել միայն մեկը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}