Քաղաքական09:54, 10 Հունվար 2018
Hürriyet. «Էրդողանը Գյուլին պատերազմ է հայտարարել»

Հունվարի 9-ին Թուրքիայում տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ժողովը, որին նաև ներկա է եղել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով բացի Թուրքիայի նախագահ լինելուց նաև կուսակցության ղեկավարն է:
Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի՝ ժողովի ժամանակ Էրդողանը անուններ չնշելով, զգուշացրել է, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ԱԶԿ-ի մաս են կազմել, այժմ չպետք է վերջինիս դեմ դուրս գան:
«Անցյալում մեր կուսակցության հովանու տակ գտնվող, իսկ այժմ այլ իրականությունում ապրող մարդիկ այսօր իրավունք չունեն խոսել մեր կուսակցության դեմ: Մեր միասնությանը վնաս հասցնողները թող իմանան, որ արդեն չեն հանդիսանում մեր քարավանի ճանփորդներ: Այս գնացքից ընկնողները, հոգ չէ, ընկած տեղերում էլ թող մնան »,-ասել է Էրդողանը:
Էրդողանի վերոնշյալ խոսքերին է անդրադարձել Hürriyet»-ի հայտնի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին: Նա վստահ է, որ այդ խոսքերն ուղղված էին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, ով մի շարք հարցերում չի կիսում Էրդողանի գաղափարները: Սելվին նշել է, որ Էրդողանը այս խոսքերով Գյուլին «պատերազմ է հայտարարել»:
«Հիմա կտեսնենք, արդյո՞ք Գյուլը կլռի: Մի՞թե պատասխան չի տա այս քննադատություններին»,- գրում է Սելվին: Վերջինս վստահ է, որ Էրդողանը նման խոսքերով փորձում է մինչև 2019թ. Թուրքիայի նախագահական ընտրությունները նվազեցնել որոշ շրջանակների՝ Գյուլի նկատմամբ գոյություն ունեցած համակրանքը: Ըստ վերլուծաբանի՝ Էրդողանը գնալով ավելի մեծ անջրպետ է ստեղծում Գյուլի և Թուրքիայի իշխանությունների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |