Քաղաքական06:43, 10 Հունվար 2018
Իրաքը ցանկանում է շարունակել Թուրքիայի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է բոլոր ոլորտներում շարունակել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Աբադին այս մասին խոսել է Բաղդադում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք ցանկանում ենք շարունակել Թուրքիայի հետ հարաբերությունները երկկողմ առևտրի, սահմանների վերահսկման, Քերքյուքում և Մուսուլում նավթի առևտրի և մնացած բոլոր ոլորտներում», -ասել է Իրաքի վարչապետը։ Նա նաև հավելել է, որ Դեպի Ջեյհանի նավահանգիստ ձգվող նավթատարի շինարարությունը շուտով կավարտվի։
Աբադին անդրադարձել է նաև Էրբիլ – Բաղդադ հակամարտությանը՝ շեշտելով, որ իրենք ցանկանում են, որպեսզի Փեշմերգեի ուժերը վերադառնան 2003թ․ առաջ հաստատված դիրքերին։ Իսկ Քուրդիստանի (IKBY) պետական աշխատողների աշխատավարձերի վճարումը, սահմանների, մաքսակետերի և օդանավակայանների վերահսկողությունը հանձնվի կենտրոնական իշխանությանը։ Սակայն, Աբադիի խոսքով, քրդական կողմը դեռևս պատրաստ չէ այդ պայմանները կատարելուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |