Տարածաշրջան08:07, 12 Հունվար 2018
Թուրքիան տեղական արտադրության հականավային հրթիռային համալիր կունենա

Թուրքիայում ստեղծվում է հականավային հրթիռային համալիր ,որը այս տարին կներառվի ԶՈՒ սպառազինությունների մեջ:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ «Աթմաջա» անվանմամբ հականավային հրթիռային համալիրը նախագծվել և արտադրվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության պահանջին ընդառաջ՝ «ROKETSAN», «ASELSAN» ընկերությունների և «Armerkom» հետազոտական կենտրոնի համագործակցությամբ: Համալիրի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է դեռևս 2009 թվականին:
Նշվում է, որ համալիրը, որը առաջինը փորձարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին , Թուրքիայի ԶՈՒ սպառազինություններում կփոխարինի ԱՄՆ արտադրության նմանատիպ «Հարփուն» համակարգին:
Ըստ աղբյուրի՝ «Աթմաջա» հակատանկային համակարգը, ծովում ունի 200 կմ նվազագույն հեռահարություն, իսկ 800 կգ քաշով հրթիռի թիրախը ընթացքի ժամանակ հնարավոր է փոխել: Համալիրը ոչ միայն նավից նավ, այլև ծովից՝ ցամաքում գտնվող թիրախներին կարող է հարվածել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |