Տարածաշրջան11:22, 16 Հունվար 2018
Թուրքիան պատրաստվում է Սիրիայի ընդդիմադիրների հետ ռազմական գործողություն սկսել Աֆրինում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտակա ժամանակներս իր երկրի զինված ուժերը ռազմական գործողություն են սկսելու Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին և Մանբիչ քաղաքում:
«Հուսով ենք առաջիկայում կսկսենք գործողությունը. Աֆրինից և Մանբիչից հետո Սիրիայի մնացած շրջաններն էլ մեկ առ մեկ կմաքրենք ահաբեկչական խմբավորումներից: Դա չեն կարող կանխել այն ուժերը, որոնք ասում են, թե մեր դաշնակիցն են, բայց միևնույն ժամանակ մեզ մեջքից հարվածում են»,- ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ ասել է Էրդողանը:
Վերջինս ընգծել է, որ մինչ օրս ԱՄՆ որևէ քայլ չի արել, որը կօգներ դաշնակից երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարում:
«Իհարկե այդ գործողությանը նաև կմասնակցեն Սիրիայի ընդդիմադիրները, քանի որ այս պայքարը հենց նրանց համար է մղվում: Թուրքիան աջակցում է նրանց, որ վերջիններս իրենց հողի տերը դառնան»,-եզրափակել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |