Քաղաքական07:59, 23 Հունվար 2018
Թուրք պատգամավորն առաջարկել է Էրդողանին «գազի»-ի կոչում շնորհել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեթին Քյուլունքն առաջարկել է նախագահ Էրդողանին «գազի» (վետերան) կոչումը շնորհել։ Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Քյուլունքը համապատասխան օրենքի նախագիծ է նախապատրաստել, որում մասնավորապես ասված է․
«Գազի են կոչում կրոնի համար պայքարող «գազա»-ների այն առաջնորդներին, ովքեր դիրքեր են պահպանել և վիրավորվել են հանուն հայրենիքի»։ Այս իմաստով մեր հանրապետության նախագահը մի շարք ճակատներում պատերազմելով առաջ է շարժվել»։
Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի և իշխող ԱԶԿ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ կոչումի շնորհումը կլինի թե ազգային ավանդույթի շարունակություն և թե միջազգային հանրությանը ցույց կտա Թուրքիայի վճռականությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |