Քաղաքական09:57, 24 Հունվար 2018
Հունական կողմը Թուրքիային առաջարկել է Հունաստանում դատել այնտեղ ապաստանած թուրք զինվարականներին

Թուրքիայի արդարադատության փոխնախարար Բիլալ Ուչարը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան արդեն 3-րդ անգամ պահանջել է, որ Հունաստանի իշխանությունները իրենց արտահանձնեն այն զինվորականներին, ովքեր 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել էին Հունաստան:
Ըստ թուրքական «Yurtgazetesi» թերթի կայքի՝ Հունաստանը Թուրքիային առաջարկել է, որ վերոնշյալ զինվորականների դատավարությունը իրականացվի Հունաստանում:
Ի պատասխան դրան, թուրք պաշտոնյան ասել է.
«Այդ առաջարկը մեզ համար անհասկանալի է: Մենք պահանջում ենք նրանց արտահանձնումը»:
Միջանկյալ նշենք, որ հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 զինվորականներ: Վերջիններս ապաստան խնդրելու դիմումներից մեկը բավարարվել էր Հունաստանի դատարանի կողմից, սակայն Թուրքիայի ճնշման ներքո այդ որոշումը շատ շուտով չեղարկվել էր:
Թուրք պաշտոնյան տեղեկացվել է, որ այդ զինվորականները, բացի նրանից որ մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու» մեջ, նրանց գործին կցվել նոր մեղադրանք: Ըստ դրա՝ նրանք մեղադրվում են «մարդասպանության և մահափորձ կատարելու» մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |