Տարածաշրջան11:51, 25 Հունվար 2018
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Մանբիչի գյուղերը
Թուրքիայի զինուժին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ շրջանի որոշ գյուղեր: Ըստ թուրքական «memurlar» լրատվական կայքի Սևյադե և Դենդեօղլու գյուղերի հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել են Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) հենակետերը: Վերջիններս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Նշենք, Մանբիչում գտնվում են ամերիկացի հատուկջոկատայիններ, ովքեր վաղուց տեղակայվել են այդտեղ և համագործակցում են տեղի քրդական ուժերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի զինուժը ներխուժեց Սիրիայի Աֆրին շրջան, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում ակնկարկեց, որ, եթե հարկ լինի իրենք ռազմական օպերացիա կիրականացնեն նաև Մանբիչում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |