Քաղաքական11:47, 29 Հունվար 2018
Թուրքիային օկուպանտ անվանած քուրդ պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Շանլըուրֆայի պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած Օսման Բայդեմիրի նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Ըստ «Haberturk» լրատվական կայքի՝ պատճառը նրա ունեցած ելույթն էր, որը հայտնվել էր «Twitter»-ի իր էջում: Դրա մեջ քուրդ պատգամավորը Աֆրինում ռազմական գործողություններ իրականացնող Թուրքիայի բանակն անվանել էր «օկուպանտ»:
Նա ԱՄՆ-ին կոչ էր արել միջամտել Աֆրինում տեղի ունեցող գործողություններին: Քուրդ պատգամավորը նաև կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ և արտահայտել իրենց բողոքը:
Բայդեմիրն, Աֆրինում զոհված երեխաների և ծերունիների լուսանկարները պահելով իր ձեռքում, ասել էր. «Լավ, այս երեխաների, տարեցների մեղքը ո՞րն է: Քուրդ լինե՞լը: Ասելով, որ քուրդ ժողովուրդը չունի կարգավիճակ, այժմ հրթիռակոծում են Աֆրինը: Ինչո՞ւ է քուրդ ժողովրդի իրավունքը հանդիսանում հարամ»:
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից Բայդեմիրին առաջադրվել է «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու», «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը և վերջինիս կառույցներին վիրավորելու» մեղադրանքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |