Տարածաշրջան05:26, 30 Հունվար 2018
ԱՄՆ գեներալը՝ Չավուշօղլուին. «Մանբիչից դուրս գալու մասին չենք էլ մտածում»

ԱՄՆ զինուժի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը պատասխանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Վերջինս պահանջել էր, որ ամերիկացի զինվորները անհապաղ դուրս գան Սիրիայի Մանբիչ շրջանից, որը գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ։
«Մանբիչից դուս գալու մասին չենք էլ մտածում»,-ըստ թուրքական «Hurriyet» թերթի՝ ասել է Վոթելն ամերիկյան «CNN» լրատվամիջոցի հետ զրույցում:
Ամերիկացի զինվորները Մանբիչում են տեղակայվել տարիներ առաջ։ Նրանք տեղի քրդական ուժերին օգնում էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ երբ Թուրքիայի զինուժն Աֆրինում սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնարկեց, որ եթե հարկ լինի թուրքական բանակը կշարժվի նաև դեպի Մանբիչ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |