Տարածաշրջան08:07, 01 Փետրվար 2018
Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Կատարում

Թուրքիայի ռազմածովային և օդային ուժեր կտեղակայի Կատարում գտնվող իր ռազմաբազայում: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ այդ մասին «Al Jazeera»-ի հետ զրույցում հայտնել է Կատարում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆիքրեթ Օզելը:
Մինչ այս Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով Թուրքիան 3 զորախումբ էր ուղարկել այնտեղ: Բացի ռազմական օգնությունից Թուրքիան Կատարին օգնել է սննդամթերքի մատակարարմամբ: Աղբյուրն ընդգծում է, որ դեսպան Օզելը չի հայտնել, թե Կատարում որքան թուրք զինվոր կա ներկայումս:
Ավելի վաղ Թուրքիայի կառավարության առաջարկով՝ 2017թ. հունիսի 7-ին, խորհրդարանի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:
Հիշեցնենք, որ Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք քննարկվեցին արտահերթ կարգով: Ճգնաժամի պատճառը այն էր, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը Կատարին մեղադրեցին տարածաշրջանն ապակայունացնելու և ահաբեկչությունը հովանավորելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |