• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:07, 01 Փետրվար 2018

Զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի եկամուտներն աճել են 27․7 տոկոսով

Զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի եկամուտներն աճել են 27․7 տոկոսով

2017թ․ չորրորդ քառորդում Թուրքիայում զբոսաշրջության ոլորտի եկամտաբերությունը կազմել է 6 մլրդ 109․2 մլն դոլար։  Այլ կերպ ասած՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 27․7 տոկոսով։ Թուրքական «Ekonomi Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալներից։

Այդ եկամտի շուրջ 77․7 տոկոսն ապահովվել է արտերկրից եկած զբոսաշրջիկների կատարած ծախսերի շնորհիվ, իսկ 22․3 տոկոսը՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների այցերի արդյունքում։

Հայտնի է նաև, որ օտարերկրացի զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում միջինում ծախսել է 687 դոլար, իսկ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները՝ 978 դոլար։

2017թ․ վերջին եռամսյակում Թուրքիայից ելք կատարած քաղաքացիների թիվը կազմել է 8 մլն 248․929, ինչը 23․1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսներին գրանցված ցուցանիշը։ Նրանց 83․ տոկոսը (6 մլն 861․894 մարդ) օտարազգիներ են, 16․8 տոկոսը (1 մլն 387․035 մարդ)՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ։

Նշված ժամանակահատվածում 53․2 տոկոսով աճել է նաև զբոսաշրջային ծախսերի ծավալը․ Թուրքիայում բնակվող և այլ երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնող քաղաքացիներն այդ երկրներում ծախսել են 1 մլրդ 334․3 մլն դոլար։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}