Տարածաշրջան09:37, 01 Փետրվար 2018
Թուրքիան Ռուսաստանից պահանջել է արտահանձնել թուրք կոմունիստ գործչին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանից պահանջել է իրենց արտահանձնել Թուրքիայի կոմունիստական «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ուրալին:
Վերջինս Սոչիում մասնակցել էր Սիրիայի հարցով կոնգրեսին: Իսկ DHKP-C-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Ուրալը Թուրքիայում մեղադրվում է 2013թ. Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ: Ահաբեկչության ժամանակ սպանվել էր 52 մարդ:
«Նախապես այդ ահաբեկիչը չկար ցուցակում, որը մեզ փոխանցել էր Ռուսաստանը: Մենք արձագանքեցինք դրան և պահանջեցինք, որ Ռուսաստանն այդ ահաբեկչին կալանավորի և արտահանձնի մեզ: Մեր պահանջը նաև տեղ է գտել ծանուցագրում, որը փոխանցվել է Ռուսաստանին», -ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի՝ ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նա նաև անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, որ Աֆրինում Թուրքիայի գործողությունները չպետք է վերածվեն օկուպացիայի:
«Ֆրանսիացիները այդ հարցում մեզ չեն կարող դաս տալ: Դա օկուպացում չէ»,- պատասխանել է Չավուշօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |