Տարածաշրջան14:01, 02 Փետրվար 2018
Թուրքական կայքերը կեղծ լուր են տարածել, թե Թուրքիայում երկարացվել է զինծառայության ժամկետը
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապը հերքել են թուրքական «Hurriyet» պարբերականում, ինչպես նաև այլ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայում զինվորական ծառայության ժամկետը 12 ամսից դառնալու է 18 ամիս:
«Զինվորական ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ լուրերը անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը»,-նշվում է ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Թուրքական «Gazeteduvar» թերթի կայքը նշում է, որ վերոնշյալ լուրը տարածել էին «TRT», «Yeni Şafak», «Star», «Takvim», «Akşam», «Ulusal Kanal», «Hurriyet» պարբերականները:
«Hurriyet» թերթի կայքի թղթակիցներից մեկը պատմել է, որ փետրվարի 2-ին Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբից «WhatsApp» հավելվածի միջոցով իրեն հաղորդագրություն է եկել, որում ասվել է, որ զինծառայության ժամկետը երկարացվում է: Կարճ ժամանակ անց լրատվականները սկսել են տարածել այդ լուրը, մինչև որ կատարվել է պաշտոնական հերքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |