Տարածաշրջան06:59, 02 Փետրվար 2018
Կանադան Թուրքիային կոչ է արել հարգել մարդու և միջազգային իրավունքները
Կանադան մտահոգված է Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններով:
Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ Կանադայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածվել, որով Թուրքիային կոչ է արվում հարգել մարդու և միջազգային իրավունքները:
Մասնավորապես ասվում է, որ Կանադան ըմբռնումով է մոտենում սեփական սահմանների անվտանգության համար Թուրքիայի ձեռնարկած քայլերին: Բայց դրա հետ մեկտեղ Կանադայի արտգործնախարարությունը Թուրքիային կոչ է անում անել ամեն հնարավորը խաղաղ բնակչության և մարդու իրավունքների պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |