07:20, 05 Փետրվար 2018
Թուրքիայի պաշտոնական տվյալները Աֆրինում 2 կողմերի կորուստների մասին

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած նոր հաղորդագրության մեջ պաշտոնական վերջին տեղեկություններն են հաղորդվել Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ժամանակ քուրդ զինյալների կորուստների վերաբերյալ:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով զինուժի գլխավոր շտաբի ներկայացրած տվյալներին, նշում է, որ հունվարի 20-ից մինչ փետրվարի 5-ը ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 947 քուրդ զինյալ:
Հաղորդվում է, որ փետրվարի 5-ի գործողությունների ժամանակ սպանվել է նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 12 զինյալ:
Թուրքական «Aksam» թերթը հաղորդում է, որ գործողության առաջին օրվանից մինչ օրս Թուրքիայի բանակը ունի 13 զինվորի կորուստ, ևս 57 թուրք զինվոր վիրավորվել է:
Քրդական աղբյուրները հերքում են թուրքական կողմի տվյալները՝ իրենց կորուստների քանակի վերաբերյալ: Մասնավորապես «ANF» լրատվական գործակալության թուրքական ծառայությունն էլ հաղորդում է, որ Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կա 129 զոհ, 320 հոգի էլ վիրավորվել է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |