Տարածաշրջան09:00, 05 Փետրվար 2018
Թուրքիայում Աֆրինի գործողության վերաբերյալ սոցցանցերում հրապարակում արած հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Այսօր լրանում է 17-րդ օրը, ինչ Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել այս ընթացքում, սոցցանցերում գործողության վերաբերյալ իրենց հրապարակումներում «ահաբեկչության քարոզչություն» անելու մեջ մեղադրվողների ձերբակալությունների վերաբերյալ:
Այդ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ ահաբեկչության պրոպագանդայի մեջ մեղադրվել և բերման է ենթարկվել սոցցանցերում գրառում կատարած 449 հոգի, ինչպես նաև փողոցներում բողոքի ակցիա իրականացրած 124 ցուցարար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին ներխուժել ենՍիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |