Տարածաշրջան11:37, 05 Փետրվար 2018
Իրանը չի ողջունում Թուրքիայի գործողություններն Աֆրինում

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին:
«Այդ գործընթացը (ռազմական գործողություններ-խմբ) նպաստելու է Սիրիայում ահաբեկիչների և անկայանության վերադարձին: Թուրքիայի կառավարությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը: Սիրիայի հետ կապված ցանկացած բան պետք է համապատասխանի Աստանայի գործընթացին»,- ըստ թուրքական «Yurtgazetesi» թերթի կայքի՝ ասել է իրանցի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |