Տնտեսական12:04, 06 Փետրվար 2018
Թուրքիայի ոսկու պաշարները կտրուկ ավելացել են

2017թ․ չորրորդ եռամսյակում Թուրքիայի ոսկու պաշարները կտրուկ ավելացել են։ Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դրա շնորհիվ երկիրը երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքերը ամենից շատ ոսկի ունեցող երկրների ու կազմակերպությունների համաշխարհային սանդղակում։
Թուրքիայի ոսկու պաշարները 2017թ․ վերջին ամիսների դրությամբ կազմել են 564․8 տոննա, ավելի վաղ այդ ցուցանիշը կազմել էր 495․6 տոննա։
Այսպիսով Թուրքիան համաշխարհային սանդղակում գրավել է 11-րդ հորիզոնականը՝ գերազանցելով Եվրոպական կենտրոնական բանկի և Հնդկաստանի ցուցանիշները։
Ոսկու համաշխարհային խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ․ չորրորդ քառորդի դրությամբ ոսկու պաշարների ծավալով առաջին տեղում ԱՄՆ-ն է (8․133,5 տոննա), երկրորդում՝ Գերմանիան (3․373,7 տոննա), երրորդում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (2․814,0 տոննա)։ Առաջատար եռյակում նախորդ ժամանակահատվածի համեմատ որևէ փոփոխություն չի գրանցվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |