Տարածաշրջան07:06, 06 Փետրվար 2018
Թուրքիայի վարչապետը փորձարկել է թուրքական արտադրության տեսաձայնային «PttMessenger» հավելվածը

Թուրքիայում առաջին անգամ փորձարկվել է թուրքական արտադրության «PttMessenger» հավելվածը, որը հանդիսանում է այլընտրանք «Whats App»-ին:
Ըստ թուրքական «Ulusal» լրատվական կայքի՝ հավելվածի առաջին փորձարկողներից մեկը հանդիսացել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վերջինս կապ է հաստատել Թուրքիայի Հաթայ նահանգում 2-րդ ցամաքային բանակի հրամանատար Իսմաիլ Մեթին Թեմելի հետ:
Թուրք հրամանատարը, որի բջջային հեռախոսում նույնպես բեռնված է եղել «PttMessenger»-ը, Յըլդըրըմին իրազեկել է Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքի մասին:
Թեմելը տեղեկացրել է, որ օպերացիան ընթանում է ըստ նախատեսվածի:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |