• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 21:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:01, 06 Փետրվար 2018

ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն կարող են հարթել թուրք-հոլանդական հարաբերությունների ճգնաժամը

ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն կարող են հարթել թուրք-հոլանդական հարաբերությունների ճգնաժամը

Հոլանդիայի նախկին արտգործնախարար Բեռնար Բոթը առաջարկել է Անկարայի և Հաագայի միջև առաջացած դիվանագիտական ճգնաժամը հաղթահարելու համար անկախ միջազգային միջնորդ ներգրավել:

Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ Բոթը թեմայի վերաբերյալ «Telegraf» թերթին տված հարցազրույցում նպատակահարմար չի համարել, որ Հոլանդիան դառնա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Եվրամիության միակ երկիրը:

Բոթը, որը 1989-1992 թթ. ղեկավավարել է Թուրքիայում Հոլանդիայի դիվանագիտական առաքելությունը, առաջարկել է անկողմնակալ միջազգային միջնորդությամբ Անկարային ու Հաագային կրկին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Հոլանդացի հայտնի քաղաքական գործիչը նշել է, որ այդ պարտականությունը կարող են ստանձնել ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն:

Նա միանգամայն տրամաբանական է համարել Թուրքիայում իր դեսպանին պաշտոնապես հետ կանչելու Հոլանդիայի որոշումը, քանի որ կնճռոտ հարցերը հարթելու Հաագայի ջանքերը հանդիպել են Անկարայի՝ ներողություն խնդրելու պահանջին:

«Չենք կարող ներողություն խնդրել այն պարագայում, երբ մեղավոր չենք»,- ասել է հոլանդացի նախկին նախարարը՝ ավելացնելով, որ այնուամենայնիվ Հոլանդիան կարիք ունի Թուրքիայի հետ լավ հարաբերությունների:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Հոլանդիայի արտգործնախարարությունը Անկարա վերադառնալու թույլտվությունից զրկված իր դեսպանին հետ է կանչել: Հրաժարվել է նաև նոր դեսպան նշանակելու Թուրքիայի առաջարկից:

Անկարայի և Հաագայի միջև դիվանագիտական ճգնաժամը սկսվել էր 2017-ի մարտին, երբ Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Նախարարների այցի նպատակն էր ապրիլին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:

Թուրք պաշտոնյաներին մուտքի թույլտվություն չտրամադրելու պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, որ Հոլանդիայի իշխանությունները չէին ցանկանում թույլ տալ թուրք նախարարներին իրենց երկրում նախընտրական քարոզչություն իրականացնել:

«Մենք չենք կարող թուրք նախարարներին թույլ տալ նախընտրական արշավ վարել Հոլանդիայում, հոլանդացիների շրջանում: Նույնիսկ եթե նրանց զրուցակիցներն ունեն թուրքական անձնագրեր, նրանք միևնույն է նախևառաջ հոլանդացիներ են», - պարզաբանել էր Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}