Տարածաշրջան11:45, 07 Փետրվար 2018
Ֆրանսիան դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դատապարտել է Սիրիայում Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ֆրանսիական «BFM-TV» հեռուստաալիքի հետ զրույցում, ֆրանսիացի արտգործնախարարը Թուրքիային և Իրանին մեղադրել է Սիրիայում մարդու իրավունքները խախտելու մեջ:
«Թուրքիան չպետք է գործող պատերազմին նոր պատերազմ ավելացնի: Սահմանները պաշտպանելը բոլորովին չի նշանակում խաղաղ բնակչությանը սպանել: Դա դատապարտելի»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան:
Խոսելով օտար երկրների զորքերը Սիրիայի դուրս գալու մասին, Դրիանը ընդգծել է, որ Իրանի կողմից աջակցվող կողմերը պետք է դուրս գան Սիրիայից և ավելի չլարեն, առանց այդ էլ լարված իրավիճակը:
Թեմայի շուրջ ավելի վաղ էլ Ֆրանսիայի նախագահն էր զգուշացում արել Թուրքիային:
Էմանուել Մակրոնը մասնավորապես ասել էր.
«Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ դրա նպատակը ահաբեկչության վտանգի դեմ պայքարը չէր, ապա դա մեզ համար կդառնա իրականում լուրջ խնդիր»:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |