Տարածաշրջան05:36, 08 Փետրվար 2018
Թուրքիայի բանակի կորուստները Աֆրինում աճում են

Փետրվարի 7-ին երեկոյան Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում Աֆրինի քրդական ուժերը բախումներ են ունեցել Թուրքիայի բանակի հետ։ Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ hարձակումը տեղի է ունեցել Աֆրինի Բյուլբյուլ և ալ Մասկի շրջաններում։ Քուրդ զինյալների կողմից հակատանկային հրթիռներով իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 2 թուրք զինվոր։
Նույն օրը թուրք-քրդական բախումներ են գրանցվել Աֆրինի Դարմըք լեռան մոտակայքում։ Վիրավորվել է առնվազն 8 թուրք զինվոր, որոնց կարողացել են հասցնել Թուրքիայի Քիլիս նահանգ։ Քուրդ զինյալները հարձակման ժամանակ օգտագործել են գնդացիրներ։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Այս պահի դրությամբ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների սպանված քուրդ զինյալների թիվը կազմում է 999-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |