Տարածաշրջան11:58, 08 Փետրվար 2018
Իրանում հակաթուրքական վանկարկումներ են հնչեցվել. «Մահ Թուրքիային»

Փետրվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության Բուքան քաղաքում իրանական ակումբների միջև տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների մի խումբ բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի իշխանությունների դեմ:
Ըստ «Kirim» լրատվական գործակալության՝ խաղի ժամանակ երկրպագուները հակաթուրքական վանկարկում են հնչեցրել: Մի խումբ երկրպագուներ վանկարկել են «Մահ Թուրքիային»:
Աղբյուրը նշում է, որ Բուքան քաղաքը գտնվում է Իրանի Ատրպատական նահանգում և այդտեղ քրդերի կողմնակիցները շատ են: Այդ նահանգի Որմու և Սուլդուզ քաղաքներում հաճախ են բախումներ լինում քրդերի կողմնակիցների և տեղաբնակ թուրքերի միջև:
Լրատվական գործակալությունը հայտնում է, որ բողոքի ակցիան իրականացնողները հանդիսանում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության » (ՔԲԿ-PKK) կողմնակիցները:
Թեև հայտնի չէ հակաթուրքական վանկարկումների պատճառը, բայց ենթադրվում, որ դա կապված է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմակա գործողությունների հետ:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանը Թուրքիային կոչ արեց վերջ դնել Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |