Տարածաշրջան06:49, 09 Փետրվար 2018
Թուրք-քրդական նոր բախումներ Աֆրինում

Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում թուրք-քրդական նոր բախումներ են տեղի ունեցել:
Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության համաձայն՝ Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի հարձակման հետևանքով 5 թուրք զինվոր է վիրավորվել, 5 հոգի էլ վիրավորվել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից: Վերջինս «Ձիթենու ճյուղ» գործողությունում հանդիսանում է պաշտոնական Անկարայի դաշնակիցը:
Բախումները տեղի են ունեցել Աֆրինի Բուրսեյա և Դարմըք լեռների միջև ընկած տարածքում: Նախօրեին էլ Աֆրինում Թուրքիայի բանակը կորուստներ էր տվել: Քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել էր 2 թուրք զինվոր:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |