Քաղաքական07:39, 09 Փետրվար 2018
Թուրքիայի ներքաղաքական դրության վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը՝

Եվրախորհրդարանը (ԵԽ) եկել է այն եզրակացության, որ Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը նպատակ ունի ճնշել երկրի ընդդիմությանը, սահմանափակել խոսքի և մտքի ազատությունը:
Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ ԵԽ-ն քննարկում է անցկացրել «Թուրքիայում մարդու իրավունքների դրությունը» թեմայով: Քննարկումից հետո Թուրքիայի ներքաղաքական ներկայիս վիճակը դատապարտող որոշում է ընդունվել:
Որոշման մեջ ասվել է, որ ԵԽ-ն խորապես մտահոգված է Թուրքիայում օրենքի գերակայության բացակայությամբ: Դրա հետևանքով սահմանափակվում է երկրում խոսքի և մտքի ազատությունը, ճնշումներ են գործադրվում մեդիա կառույցների, լրագրողների նկատմամբ: Ընդ որում շեշտվում է, որ դրությունը գնալով վատարանում է:
Որոշման մեջ պահանջվել է ազատ արձակել այն լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք Թուրքիայի իշխանությունների քմահաճույքով են հայտնվել անազատության մեջ:
Հիշատակվել են այն լրագրողները, որոնք կալանավորվել են այն բանի համար, որ դժգոհ են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից:
Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին մասնավորապես ասել է.
«Անշուշտ, Թուրքիան իրավունք ունի պատասխանատվության ենթարկել 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին: Սակայն այս պահին արտակարգ դրությունը օգտագործվում է ընդդիմադիր զանգվածներին լռեցնելու համար»:
Վերոնշյալ որոշումն արդեն դատապարտվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Պաշտոնական Անկարայի կարծիքով՝ ԵԽ-ն նման որոշում ընդունելիս կիրառել է «երկակի չափորոշիչներ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |